ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանցիների 59 %-ը դրական է գնահատում Պուտինի աշխատանքը․ հարցում

Ռուսաստանցիների 59 %-ը դրական է գնահատում Պուտինի աշխատանքը․ հարցում

Հարցված ռուսաստանցիների 59 %-ը դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հասարակական կարծիքի հիմնադրամի հարցման հրապարակած տվյալներին: 

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 12-ը, դրանց մասնակցել է 3 հազար մարդ: Ըստ աղբյուրի՝ հարցին՝ Պուտինն իր պաշտոնում աշխատում է բավականին լա՞վ կամ ավելի շուտ վա՞տ, հարցվածների մեծամասնությունը՝ 59 %-ը, տվել է «բավականին լավ» գնահատականը, 24 %-ը պատասխանել է «բավականին վատ», ևս 17 %-ը դժվարացել է պատասխանել հարցին։ 57 %-ը վստահություն է հայտնել նախագահին, 32 %-ը՝ անվստահություն, 12 %-ը դժվարացել է պատասխանել:

  • Կիսվել: