Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Վոլնոյե Պոլե բնակավայրը
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոլնոյե Պոլե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոլնոյե Պոլե բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարության նաև հայտնում է, որ «Արևելք» խմբավորումը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 3 մեքենայացված, աերոմոբիլային, դեսանտագրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի, տարածքային պաշտպանության 2 բրիգադի և ազգային գվարդիայի բրիգադի կենդանի ուժն ու տեխնիկան: Ուկրաինայի զինված ուժերը անցած շաբաթվա ընթացքում կորցրել են ավելի քան 1130 զինծառայող, 15 մարտական զրահապատ մեքենա, 41 ավտոմեքենա, 22 հրետանային զենք, ռադիոէլեկտրոնային և հակահրթիռային պայքարի 5 կայան: