Ռուսական զորքերը ճեղքում են իրականացրել երեք կարևոր քաղաքներում
Ռուսաստանի Զինված ուժերը միաժամանակ բեկում են իրականացրել երեք առանցքային բնակավայրերում, որոնք տեղակայված են հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում:
Ռուս զինվորականներն ակտիվացրել են հարձակումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Խարկովի և Զապորոժիեի շրջաններում։ Այս շրջաններում, ինչպես նաև Սումիի շրջանում ռուսական բանակը զարգացնում է հարձակումը մի քանի ուղղություններով:
Ըատ ռուսական ԶԼՄ-ների՝ ՌԴ զինված ուժերը մտել են Կրասնոարմեյսկ (Ուկրաինական անվանումը ՝ Պոկրովսկ), Կուպյանսկ և Ստեպնոգորսկ: Բացի այդ, հաղորդվում է Միրնոգրադի մատույցներում և Սևերսկի շրջանում մարտական գործողությունների մասին:


