շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսական զորքերն Ավդեևկայից հյուսիս-արևմուտք հատվածում ճեղքել են ուկրաինական ճակատը

Ռուսական զորքերն Ավդեևկայից հյուսիս-արևմուտք հատվածում ճեղքել են ուկրաինական ճակատը

Ռուսական զորքերը ճեղքել են Ավդեևկայից հյուսիս-արևմուտք գտնվող ուկրաինական ճակատը, տեղեկացնում է Bild-ը:

Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը երկաթգծի երկայնքով 3 կմ առաջ են շարժվել դեպի ուկրաինական դիրքեր և մտել Օչերետինո գյուղ։ Դրա մասին հայտնել են ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի զինվորականները։

Ուկրաինայի զինված ուժերն այս ուղղությամբ մի քանի ամիս շարունակ հաջող պաշտպանական գիծ էին ստեղծել։ Սակայն հիմա ուկրաինացի պաշտպաններն անհայտ պատճառով լքել են իրենց դիրքերը։ Նահանջի պատճառները անհասկանալի են։ Ռեպկեն նշել է, որ ռուսական աղբյուրներն ամեն կերպ փորձում են ուռճացնել այս բեկման նշանակությունն ու մասշտաբները։

Հաղորդվում է նաև, որ Օչերետինո է ուղարկվել Ուկրաինայի զինված ուժերի 47-րդ առանձին մեքենայացված բրիգադը, որը մարտի է բռնվել ռուսական առաջապահ ուժերի հետ։ Մոտակա Նովոկալինովո գյուղի համար ծանր մարտեր են ընթանում։ Ռուսաստանի Զինված ուժերը ձգտում են ամրապնդել բեկումն ու Օչերետինի շուրջ ընդլայնել ռազմահենադաշտը։

  • Կիսվել: