շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսական զինված ուժերը կրկին գնդակոծել են Օդեսան

Ռուսական զինված ուժերը կրկին գնդակոծել են Օդեսան

Ռուսաստանի զինված ուժերն այսօր՝ մայիսի 9-ին, հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Օդեսայի վրա։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

«Օդեսայի վրա հրթիռային հարձակում է եղել: Ականատեսները հայտնում են քաղաքում առնվազն չորս պայթյունի մասին»,- նշում է լրատվական կայքը։

Նշենք, որ ավելի վաղ Օդեսայի առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկում հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ էր բռնկվել։

Ըստ լրատվական կայքի՝ ռուսական կողմը հրթիռակոծել էր Օդեսան նաև այն ժամանակ, երբ այնտեղ էին վարչապետ Դենիս Սմիհալը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: