երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգին, ուկրաինական ուժերը՝ Դոնեցկին․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգին, ուկրաինական ուժերը՝ Դոնեցկին․ կան զոհեր և վիրավորներ

 Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, 31 մարդ՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, տեղի իշխանությունները հայտնել են, որ ռուսական հրթիռներից մեկն ընկել է բարձրահարկ բազմաբնակարան շենքի վրա, մյուսը՝ ուսումնական հաստատության 4-հարկանի շենքի։

Ըստ պարբերականի՝ հրթիռակոծության է ենթարկվել նաև Խարկովի մարզը։ Հրթիռն ընկել է ձեռնարկություններից մեկի պահեստի վրա, 1 մարդ վիրավորվել է։ Եվս մեկ հրթիռ ընկել է մասնավոր տան վրա․ այնտեղ տուժածներ չկան։

Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական ուժերի կողմից իրականացված գնդակոծությունների մասին։ ТАСС-ը, հղում անելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ ծառայություններին, նշում է, որ առավոտյան ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Դոնեցկի կենտրոնին։ Զոհվել է 3 մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։

Ըստ ТАСС-ի թղթակցի՝ քաղաքի կենտրոնում շուրջ 10 պայթյուն է տեղի ունեցել։

 

  • Կիսվել: