շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական կողմը քրգործ է հարուցել՝ Ադրբեջանի կողմից Մի-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ

Ռուսական կողմը քրգործ է հարուցել՝ Ադրբեջանի կողմից Մի-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ

Ռուս քննիչները քրեական գործ են հարուցել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման մասին հոդվածով:
 

Քննությունը վարում եմ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի քննիչները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել, այն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը: 2 մարդ է զոհվել, մեկը վիրավոր է: Ուղղաթիռը խոցվել է ԼՂ հակամարտության գոտում ավելի քան 100 կմ հեռավորության վրա:

Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Ադրբեջանը:

 
 
 

  • Կիսվել: