ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը. Զախարովա

Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը. Զախարովա

Մոսկվան ողջունում է ՀՀ ՊՆ–ի հայտարարությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի խոսքերը։

Դեկտեմբերի 4-ին Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ «Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,– նշել էր նա։

«Մենք կարող ենք միայն ողջունել դա։ Ինչպես հասկանում ենք, ՌԴ ՊՆ–ն էլ նմանատիպ տրամադրվածություն ունի», – ասել է Զախարովան։

 

  • Կիսվել: