շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ռուսական կողմը հայտնում է ուկրաինական հրթիռներ ոչնչացնելու մասին

Ռուսական կողմը հայտնում է ուկրաինական հրթիռներ ոչնչացնելու մասին

Մոսկվայի և Լենինգրադի մարզերում ուկրաինական դրոններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ըստ Baza կայքի՝ երեք դրոններից երկուսն ընկել են Ֆիննական ծոցը, իսկ մեկը՝ նավթի տերմինալի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։

Մոսկվայի մարզում մեկ դրոն ոչնչացվել է Պոդոլսկի մոտ։ Մարզի օդային տարածքը փակվել էր։ Մոսկվայի ՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանը հերթական անգամ առժամանակ դադարեցրել էր աշխատանքը։

Իր հերթին Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական կողմից մարզի վրա 10 հրթիռ է արձակվել, որոնք բոլորը ոչնչացվել են։

 

  • Կիսվել: