Ռուսական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքը. Սոբյանին
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը Վոսկրեսենսկի շրջանում ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք, տուժածներ չկան։ Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այսօր Վոսկրեսենսկի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Սոբյանինի խոսքով՝ նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
«Դեպքի վայրում են շտապօգնությունը»,- հավելեց քաղաքապետը։