շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսական հատուկ չվերթի ինքնաթիռը հանկարծակի մեկնել է Ալյասկայից

Ռուսական հատուկ չվերթի ինքնաթիռը հանկարծակի մեկնել է Ալյասկայից

Հատուկ նշանակության ավիաէսկադրիլիայի ռուսական Իլ-96 ինքնաթիռը, որը նախկինում ժամանել էր Անքորիջ (Ալյասկա, ԱՄՆ), թռել է դեպի Կամչատկա: Երթուղու տվյալները հաստատում է Flightradar24 ծառայությունը։

Մոնիտորինգի համաձայն՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Անքորիջում օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 18:41-ին: Յոթ ժամ անց (օգոստոսի 15-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 01:45-ին) ինքնաթիռը ժամանել է Ելիզովո օդանավակայան (Պետրոպավլովսկ-Կամչատսկի): Թռիչքի պատճառը չի հաղորդվում։

Իլ-96-300PU-ն ռուս բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխման համար օգտագործվող Իլ-96 ինքնաթիռի մոդիֆիկացիա է: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17A ռազմական տրանսպորտային ինքնաթիռը ժամանել է Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազա (Ալյասկա):

Օգոստոսի 15-ի գիշերը Ալյասկա է ժամանել ևս մեկ հատուկ չվերթի Իլ-96 ինքնաթիռ:

  • Կիսվել: