հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսական գազից հրաժարվելը սպառնում է ջեռուցման անջատմամբ. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Ռուսական գազից հրաժարվելը սպառնում է ջեռուցման անջատմամբ. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, ապա Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը և արդյունաբերության կարիքները: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը: 

Նա կասկածում է, որ Գերմանիան հաջորդ ձմռանը գազով ապահովված կլինի

Հաբեքը հայտնել է, որ պատրաստվում է այցելել Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու էներգամատակարարման հարցերը և ուղիներ փնտրելու՝ էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածության նվազեցման համար:

Նա նշել է, որ դիտարկում է գազը ջրածնով փոխարինելու հնարավորությունը:

  • Կիսվել: