չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսական և ուկրաինական կողմերը հայտնում են առաջխաղացման և միմյանց տեխնիկան ոչնչացնելու մասին

Ռուսական և ուկրաինական կողմերը հայտնում են առաջխաղացման և միմյանց տեխնիկան ոչնչացնելու մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին:

Մասնավորապես, ըստ ուկրաինական կողմի, Խարկովում ռուսական հարվածների պատճառով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցում է 10-ը: Կան վիրավորներ ու ավերածություններ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Ռոստովի, Տուլայի և Կալուգայի շրջաններում ուկրաինական չորս անօդաչու է խոցվել։ Կան ավերածություններ:

Ինչ վերաբերում է մարտի դաշտին, ապա այստեղ ևս իրավիճակը լարված է. երկու կողմերն էլ հայտնում են առաջխաղացման և միմյանց տեխնիկան ոչնչացնելու մասին:

  • Կիսվել: