շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական բանակը հարվածել է Խերսոնին, կան զոհեր. Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար

Ռուսական բանակը հարվածել է Խերսոնին, կան զոհեր. Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար

Դեկտեմբերի 24-ի գիշերը ռուսական բանակը հարվածել է Խերսոնի ուղղությամբ, արկը դիպել է բնակելի շենքին, կան զոհեր: Այս մասին հայտնել են Ուկրաինայի իշխանությունները, տեղեկացնում են այդ երկրի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինն ասել է, որ գիշերը ռուսական բանակը գնդակոծել է քաղաքի կենտրոնը։ Բնակելի շենքի վրա հրետանային արկի հարվածից ընտանիք է տուժել։

Բացի այդ, ըստ Պրոկուդինի, քաղաքի Կենտրոնական թաղամասում փլատակների մաքրման ժամանակ փրկարարները մահացած տղամարդու են հայտնաբերել։ 

Դեկտեմբերի 23-ի երեկոյան Պրոկուդինը հայտնել է, որ ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խերսոնին և Խերսոնի շրջանին, յոթ մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։

Պրոկուդինը նաև ասել է, որ ռուս զինվորականները հարվածել են քաղաքի կարևոր ենթակառուցվածքին, ինչը հանգեցրել է գազային ցանցերի բեկման։ Նա հավելել է, որ դրանից հետո հրդեհ է բռնկվել, իսկ բուժհաստատություններից մեկը մնացել է կրակահերթի տակ:

  • Կիսվել: