Ռուսական բանակը ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Շաբելնոյե, Սումիի մարզի Տոլստոդուբովո և Զապորոժիեի մարզի Եգորովկա բնակավայրերը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբավորման վճռական հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել է Խարկովի մարզի Շաբելնոյե բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Տոլստոդուբովո բնակավայրը ևս վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։ Եգորովկայում գործողություն են իրականացրել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները։
Գերատեսչությունը նաև տվյալներ է ներկայացրել ՀՕՊ-ի կատարած աշխատանքի մասին: 1 օրում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 768 անօդաչու թռչող սարք, 3 կառավարվող ավիացիոն ռումբ և ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգի 1 ռեակտիվ արկ:



