շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ աճում է

Ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ աճում է

Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը հետզհետե աճում է։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի տուրօպերատորների միությունը (ATOR), գրում է ermenihaber.am-ը: 

Միության հայտարարության մեջ արձանագրվել է, որ Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներում արդեն վերաբացվել են ռեստորաններն ոււ սրճարանները, իսկ հանգստյան օրերի համար նախկինում կիրառվող սահմանափակումները դադարեցվել են, ինչը նպաստել է թուրքական տուր–փաթեթների պահանջարկի աճին։

2021թ․ գարնան և ամռան ամիսների համար ռուս զբոսաշրջիկների կողմից Թուրքիայում արվող ամրագրումները հետզհետե ավելանում են։ Ենթադրվում է, որ եթե Թուրքիան ամռանը չեղարկի կորոնավիրուսի թեստի պարտադրանքը, ապա զբոսաշրջիկների թիվն ավելի կաճի։

 

  • Կիսվել: