երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը կայուն է, Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով

Ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը կայուն է, Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով

Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում: Այս մասին, մեկնաբանելով Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրումը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա խոր մտահոգության առիթ է, սակայն Կիևի հետ բանակցություններ դեռևս չեն նախատեսվում:

՛՛Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ սահմանագծի անմիջական մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի գերկենտրոնացումը հնարավոր սադրանքների հետ մեկտեղ կարող է սարսափելի վտանգ ներկայացնել։ Այժմ տեսնում ենք այդ սարսափելի սադրանքները, տեսնում ենք ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներից հաղորդագրություններ այն մասին, որ շփման գծում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, որ առաջին հարվածները հասցնում է հենց Ուկրաինան՛՛,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ դա տագնապալի տեղեկություն է:

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը կայուն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից հայտնել էին, որ Ուկրաինայի հետ շփման գծում իրավիճակը լարվել է:

 

 

 

 

  • Կիսվել: