երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխում է նոր փուլ՝ վերածվելով դիրքային քայքայիչ պատերազմի. Վալերի Զալուժնի

Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխում է նոր փուլ՝ վերածվելով դիրքային քայքայիչ պատերազմի. Վալերի Զալուժնի

Ուկրաինայի գլխավոր շտաբը հաղորդել է, որ ուրբաթ գիշերը ռուսական բանակը 38 կամիկաձե անօդաչու թռչող սարք և մեկ X-59 թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ խոցվել են հրթիռը և 24 անօդաչուն, մնացած 14 անօդաչուի հարվածների հետևանքների մասին տեղեկություն չկա, գրում է BBC-ին։

Գիշերային արշավանքի հետևանքների մասին աղքատ տեղեկություններ են հայտնել միայն Խարկովի շրջանի իշխանությունները: Ըստ նրանց՝ Խարկովում և շրջակայքում ավերածություններ և հրդեհներ են եղել։ Բացի Խարկովից, անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայի և Լվովի մարզերում։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին հայտարարել է, որ պատերազմն այժմ թևակոխում է նոր փուլ՝ վերածվելով դիրքային քայքայիչ պատերազմի: Նրա պնդումով, դա միայն Ռուսաստանի օգտին է, քանի որ Մոսկվային հնարավորություն է տալիս վերականգնել իր ռազմական ներուժը և մեկ անգամ ևս սպառնալ Ուկրաինայի գոյությանը։

Այդ տեսակի պատերազմին վերջ տալու համար, ըստ գեներալի, ուկրաինական զինված ուժերին անհրաժեշտ են առանցքային ռազմական հնարավորություններ և տեխնոլոգիաներ, հատկապես՝ ավիացիա:

Զալուժնին միաժամանակ վստահեցրել է, որ Ուկրաինան ոչ միայն դադարեցրել է ռուսական հարձակումը, այլև արդեն ազատագրել է իր տարածքի զգալի մասը։  

  • Կիսվել: