շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուս-ուկրաինական կարգավորման համար վերջնաժամկետից հետո հետագա քայլերը կախված են Պուտինից. Թրամփ

Ռուս-ուկրաինական կարգավորման համար վերջնաժամկետից հետո հետագա քայլերը կախված են Պուտինից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար իր կողմից սահմանված վերջնաժամկետի վերաբերյալ որոշումը կախված կլինի այն բանից, թե ինչ գործողություններ կձեռնարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութ տարածել է Forbes Breaking News-ը:

«Դա կախված է նրանից։ Տեսնենք, թե նա ինչ կասի։ Ես շատ հիասթափված եմ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանի համար ուժի մեջ է մնում հակամարտության կարգավորման համար սահմանված օգոստոսի 8-ի վերջնաժամկետը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 8-ից հետո կարգավորման քայլեր չառաջարկելու դեպքում Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն երկրորդային մաքսատուրքեր։

 

  • Կիսվել: