երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են. օրակարգում է Դոնեցկի և Լուգանսկի անկախության հարցը. Զախարովա

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են. օրակարգում է Դոնեցկի և Լուգանսկի անկախության հարցը. Զախարովա

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները շարունակում են Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման և նրա չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակի ապահովման շուրջ:

Օրակարգում են դեմիլիտարիզացիայի և դենացիֆիկացիայի հարցերը, ռուսերենի պաշտոնական կարգավիճակի վերականգնումը, ժամանակակից տարածքային իրողությունների ճանաչումը, այդ թվում և Ղրիմի ռուսական պատկանելիությունն ու Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը՛՛:

Զախարովան նաև հավելել է, որ Կիևը փորձում է ձգձգել Մոսկվայի հետ բանակցությունները: ՛՛Եթե Կիևի ռեժիմը հանձնառու է իր ցանկությանը, որն արտահայտվել է հրապարակայնորեն և հաստատվել է, այն է՝ բանակցություններ վարել, ապա պետք է անցնի պայմանավորվածությունների իրատեսական տարբերակների որոնումներին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: