երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն այսօր

Ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն այսօր

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է TASS-ը։

Նա տեղեկացրել է, որ զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ։ «Փոխըմբռնում 100 տոկոսով։ Կարևոր էր նաև զրույցը Իսրայելի վարչապետ (Նաֆթալի) Բեննեթի հետ որպես բանակցային ջանքերի մաս՝ վերջ տալու այս պատերազմին շուտափույթ կերպով և ազնիվ խաղաղությամբ։ Դրա ուղղությամբ աշխատել է նաև մեր պատվիրակությունը ռուսական կողմի հետ բանակցություններում։ Ինչպես ինձ զեկուցել են՝ բավականին լավ, սակայն կտեսնենք։ Կշարունակեն վաղը»,-ասել է Զելենսկին։

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն անցկացվել են երկուշաբթի, առցանց ձևաչափով։ Ինչպես հայտնել է Ուկրինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, բանակցություններում պատվիրակությունները տեխնիկական դադար են վերցրել մինչև երեքշաբթի։

  • Կիսվել: