հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա այսօր լեհ-բելառուսական սահմանին․ Արախամիա

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա այսօր լեհ-բելառուսական սահմանին․ Արախամիա

Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների հերթական փուլը, ինչպես սպասվում է, տեղի կունենա երկուշաբթի։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի պատվիրակության անդամ, կառավարող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ Բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին, ինչպես եւ նախորդը։

Արախամիայի տվյալներով՝ բանակցությունները կսկսվեն տեղի ժամանակով ժամը 15.00-ին։ Բելովեժյան պուշչայում տեղի եւ Մոսկվայի ժամերը համընկնում են։ Այն մասին, որ բանակցություններն իսկապես կարող են կայանալ մարտի 7-ին, ավելի վաղ տեղեկացրել էր նաեւ ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ 

  • Կիսվել: