երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուս գվարդիականները կանխել են ահաբեկչությունը Կիևում

Ռուս գվարդիականները կանխել են ահաբեկչությունը Կիևում

Ռուսական գվարդիայի հատուկջոկատայինները կանխել են Կիևի մարզում նախատեսվող ահաբեկչությունը։Լ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունից։

«Ռուսական գվարդիայի զինծառայողները Կիևի մարզի բնակավայրերից մեկում բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վայրի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել»,- ասել են մամուլի ծառայությունից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ զինվորականներն անմիջապես շրջափակել են վտանգավոր տարածքը և խաղաղ բնակչությանը տարհանել մոտակա շենքերից։

«Ռուսական գվարդիայի սակրավորները պարզել են, որ 152 մմ հրետանային արկից պատրաստվել է ինքնաշեն պայթուցիկ, որը վնասազերծվել է»,- հայտնել են Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: