հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուբլով միջազգային հաշվարկների ընդլայնումն ընթանում է աստիճանաբար եւ զգուշավոր․ Կրեմլ

Ռուբլով միջազգային հաշվարկների ընդլայնումն ընթանում է աստիճանաբար եւ զգուշավոր․ Կրեմլ

Ռուբլով միջազգային հաշվարկների ընդլայնումն ընթանում է աստիճանաբար եւ զգուշավոր։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ «Коммерсантъ» թերթը մեջբերել է «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» համասեփականատեր Վլադիմիր Լիսինի կարծիքն այն մասին, որ ռուբլով արտահանվող ապրանքների ցանկի ընդլայնումը կարող է Ռուսաստանին դուրս մղել միջազգային շուկաներից։

«Իհարկե, տնտեսագետների բոլոր կարծիքները լսում են, հիմնականում ոչ թե Կրեմլում, այլ կառավարությունում, ի վերջո, սա ավելի շատ կառավարության հարցն է»,- ասել է Պեսկովը։ «Սա շատ աստիճանական, շատ զգուշավոր շարժում է՝ հաշվի առնելով այն ֆինանսատնտեսական իրողությունները, որոնք առկա են համաշխարհային շուկաներում,- հավելել է Պեսկովը։

  • Կիսվել: