ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուբիոն Նեթանյահուի հետ զրույցում ԱՄՆ-ի «անսասան աջակցությունն» է հայտնել Իսրայելին

Ռուբիոն Նեթանյահուի հետ զրույցում ԱՄՆ-ի «անսասան աջակցությունն» է հայտնել Իսրայելին

Վաշինգտոնը կշարունակի «անսասան աջակցություն» ցուցաբերել իր դաշնակից Իսրայելին Գազայի պատերազմում: Այս մասին Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նշվում է France 24-ը։

Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ  ճեպազրույցում նա կոչ է արել վերացնել ՀԱՄԱՍ-ը. «Գազայի ժողովուրդը արժանի է ավելի լավ ապագայի, բայց այդ ավելի լավ ապագան չի կարող սկսվել մինչև ՀԱՄԱՍ-ի վերացումը»:

Ռուբիոն նաև հավելել է. «Դուք կարող եք հույս դնել մեր անսասան աջակցության և հանձնառության վրա, որպեսզի դա իրականություն դառնա»։

Նեթանյահուն Ռուբիոյի այցը «հստակ ազդանշան» է անվանել այն մասին, որ Միացյալ Նահանգները Իսրայելի կողքին է, և գովաբանել է նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար՝ նրան անվանելով «Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ ընկերը»։

Ռուբիոն քննադատել է Պաղեստինի պետությունը ճանաչելու Արևմուտքի ծրագրերը՝ ասելով, որ դրանք «քաջալերում » են ՀԱՄԱՍ-ին։

«ՀԱՄԱՍ-ը պետք է դադարի գոյություն ունենալ որպես զինված տարր, որը կարող է սպառնալ տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը», -ասել է ԱՄՆ պետքարտուղարը և հավելել, որ Վաշինգտոնը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, որն աջակցում է պաղեստինյան զինյալ խմբավորմանը, մինչև Թեհրանը «չփոխի իր ուղղությունը»։

Ռուբիոն նաև Իսրայելին ասել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Կատարի «կառուցողական դերին» Գազայի հարցում միջնորդության գործում՝ Իսրայելի կողմից հարվածից հետո։

  • Կիսվել: