երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթաբազայում այրվում է դիզվառելիքով բեռնված 74 տարաներից մոտ 20-ը

Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթաբազայում այրվում է դիզվառելիքով բեռնված 74 տարաներից մոտ 20-ը

Ռուսաստանի Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթաբազայում այրվում է դիզվառելիքով բեռնված 74 տարաներից մոտ 20-ը: Այս մասին հայտնել է Պրոլետարսկի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գորնիչը, տեղեկացնոմ է ՌԻԱ Նովոստի-ն:

Օգոստոսի 18–ին Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը հայտնել է, որ մարզի հարավ-արևելքում հետ է մղվել ԱԹՍ-ի հարձակումը․ անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով Պրոլետարսկի արդյունաբերական պահեստների տարածքում այրվել է դիզելային վառելիք:

Հրդեհաշիջման ընթացքում տուժել է 41 հրշեջ, քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն:
«Նավթաբազայում կա ընդամենը 74 տարա՝ 5 հազարական խորանարդ մետր ծավալով։ Այժմ այրվում է մոտ 20 տարա», - ասել է պաշտոնյան։

Ըստ նրա՝ հրդեհի մակերեսը կազմում է 10 հազար քառակուսի մետր։

  • Կիսվել: