Ռոստովի ատոմակայանի էներգաբլոկն անջատվել է ցանցից
Ռոստովի ատոմային էլեկտրակայանում թիվ 1 էներգաբլոկը անջատվել է ցանցից՝ տուրբինի անսարքության պատճառով, հայտարարել են «Ռոսէներգոատոմ»-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես հաղորդվում է՝ ատոմակայանում և նրա շրջակայքում ռադիացիոն ֆոնը չի փոխվել, շարունակում է մնալ շահագործման նորմալ մակարդակի վրա:
Տուրբինի անսարքությունը վերացնելուց հետո էներգաբլոկը կնախապատրաստվի ցանցին միանալու համար:
Թիվ 3 և 4 էներգաբլոկները ներկայումս աշխատում են: Թիվ 2 էներգաբլոկը օգոստոսի 24-ից պլանային վերանորոգման կենթարկվի: