երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռոստովի մարզի նավթապահեստներից մեկում բռնկված հրդեհն արդեն 4 օր է՝ չի հաջողվում մարել

Ռոստովի մարզի նավթապահեստներից մեկում բռնկված հրդեհն արդեն 4 օր է՝ չի հաջողվում մարել

Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով նավթի պահեստներից մեկում բռնկված հրդեհն արդեն չորրորդ օրն է, ինչ չի հաջողվում մարել: Արդեն այրվել է 10 հազար քառակուսի մետր տարածք։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի երկու ինքնաթիռ, երեք հատուկ հրշեջ գնացք և ավելի քան 500 փրկարար, այդ թվում՝ հարևան մարզերից։ Կրակի մարման աշխատանքների ընթացքում տուժել է 42 հրշեջ:

Տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: