Ռոնալդուն պատմել է՝ երբ կավարտի ֆուտբոլային կարիերան
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, թե որ դեպքում կավարտի ֆուտբոլային կարիերան, գրում է armsport.am-ը:
«Այն օրը, երբ կզգամ, որ ոչինչ չեմ կարող անել խաղադաշտում… Ես կհավաքեմ ճամպրուկներս և կանցնեմ թոշակի»,- ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում Ռիո Ֆերդինանդի հետ զրույցում։
Կրիշտիանու Ռոնալդուի սեփական YouTube ալիքը դարձել է ամենաարագը հարթակի պատմության մեջ՝ իր առաջին միլիոն բաժանորդների ձեռքբերման համար ծախսած ժամանակի առումով: Ինչպես հայտնում է ESPN-ը, Ռոնալդուից 90 րոպե է պահանջվել համաշխարհային ռեկորդ սահմանելու համար։