երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ռոմա»-ն հաղթեց «Սպեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ռոմա»-ն հաղթեց «Սպեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

 Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Սպեցիա»-ի դեմ և առավելության հասավ նվազագույն հաշվով:

Առաջին կեսում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ խաղակեսը: «Ռոմա»-ին հաջողվեց հաղթանակ կորզել հավելցված 7-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Թոմի Աբրահամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է:

  • Կիսվել: