հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռոգոզինը պատմել է Ուկրաինայում մշակվող կենսաբանական զենքի մասին

Ռոգոզինը պատմել է Ուկրաինայում մշակվող կենսաբանական զենքի մասին

«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ուկրաինայում մշակված կենսազենքը ազդում է կանանց վերարտադրողական համակարգի և «որոշ էթնիկ խմբերի» անձեռնմխելիության վրա, մասնավորապես՝ «Ռուսաստանի ռուս բնակչության», հայտնում են «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս զենքն ազդում է և՛ որոշակի ազգության կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա, և՛ ընդհանրապես որոշակի էթնիկ խմբի իմունային համակարգի վրա՝ առաջացնելով ալերգիա, անհանդուրժողականություն ավանդական սննդի նկատմամբ և հակվածություն հիվանդությունների նկատմամբ, ինչը հանգեցնում է ազգի իմունիտետի թուլացման և դրա վերացման»,- գրել է նա Telegram իր ալիքում։

Ռոգոզինը մանրամասնել է. 2017 թվականի մարտից մինչև 2018 թվականի ապրիլ նա գլխավորել է կենսաբանական և քիմիական անվտանգության կառավարական հանձնաժողովը, որտեղ բազմիցս քննարկվել են Ռուսաստանին ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներով շրջափակելու հարցերը։

«Մեր երկրի ղեկավարության համար գաղտնիք չէ, որ Պենտագոնի կողմից Ուկրաինայի և Ռուսաստանի հարևան այլ երկրների փորձարարական սլավոններից ստացված կենսանյութերի միջոցով իրականացվող կենսաբանական փորձերի նպատակը Ռուսաստանի ռուս բնակչության դեմ «էթնիկ զենք» ստեղծելն է»,-հավելել է Ռոգոզինը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: