չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռիադում պատանդ են վերցրել Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին սպայի ընտանիքին

Ռիադում պատանդ են վերցրել Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին սպայի ընտանիքին

Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին սպայի որդին ասել է, որ արքայազնը պատանդ է վերցրել իր եղբորն ու քրոջը, որպեսզի ստիպի իր հորը վերադառնալ երկիր, գրում է parstoday.com-ը:

Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին սպա Սաադ Ալ-Ջաբրիի որդին Խալեդ Ալ-Ջաբրին հայտարարել է. «Իմ քույրը և եղբայրը՝ Սարեն և Օմարը ոչ մի հանցանք չեն գործել և եթե Սաուդյան իշխանավորների կողմից սպանված չլինեն, անշուշտ անօրինական կերպով  պահվում են Սաուդյան բանտում»:

Ավելի վաղ, սաուդցի մի պաշտոնյա հայտարարել էր, որ Խալեդի քույրն ու եղբայրը գտնվում են Ալ-Հաեր բանտում, որտեղ անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառվել:

Սաադ Ալ-Ջաբրին, ով ավելի վաղ եղել է Սաուդյան ռեժիմի նախկին արքայազն Մոհամմադ Նաիֆի խորհրդականը,  արքայազն Մոհամմադ Բին Սալմանի և 24 այլ պաշտոնատարների դեմ հայց ներկայացնելով հայտարարեց, որ Մոհամմադ Բին Սալմանը 2018 թվականի հոկտեմբերին մի խումբ է գործուղել Կանադա իրեն սպանելու համար:

Ջաբրին Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտության խիստ ընդդիմադիրներից էր և հայտարարել էր, որ իր երկիրը պատերազմից դուրս գալու ռազմավարություն չունի: 

  • Կիսվել: