հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ ԶՈւ-ն Կիևի չաշխատող առևտրի կենտրոնում ոչնչացրել է ռեակտիվ համակարգի մարտկոցը

ՌԴ ԶՈւ-ն Կիևի չաշխատող առևտրի կենտրոնում ոչնչացրել է ռեակտիվ համակարգի մարտկոցը

ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են լեռնային տեղանքում կառուցված ստորգետնյա մի զինանոց։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
 
«ՌԴ զինվորականները մարտի 21-ին գերճշգրիտ զենքով ոչնչացրել են Կիևի չաշխատող առևտրի կենտրոնում առկա ուկրաինական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտկոցը։ Բարձր ճշգրտության հարվածներ են հասցվում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, բայց ոչ քաղաքացիական օբյեկտներին»,– նշել է Կոնաշենկովը։
 
Նրա խոսքով` քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածում են միայն ազգայնականները և ուկրաինական զինված ուժերը, այդ մասին փաստերը բազմաթիվ են։
 
Կոնաշենկովը նաև տեղեկացրել է, որ «Կինժալ» հրթիռով ոչնչացվել է Ուկրաինայի ստորգետնյա զինանոցներից մեկը։ Հրթիռը գործարկվել է ավելի քան 1000 կմ հեռավորությունից, թռիչքի տևողությունը եղել է 10 րոպեից քիչ։
 
Ուկրաինայում «Կինժալ»-ով ոչնչացված ստորգետնյա զինանոցը լեռնային տեղանքում կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակներում՝ հատուկ զինատեսակների և հրթիռների համար։

  • Կիսվել: