չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ զորքերը Կիևի կենտրոնից 25 կմ հեռու են. ԱՄՆ պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա

ՌԴ զորքերը Կիևի կենտրոնից 25 կմ հեռու են. ԱՄՆ պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա

Ռուսական զորքերը գտնվում են հյուսիսում Կիևի կենտրոնից 25 կմ`ավելի քան 15 մղոն հեռավորության վրա, ևս 19 կմ  հեռու են Չեռնիգով ու Խարկով քաղաքների կենտրոններից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասել է ԱՄՆ պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացնում է CNN-ը։

Պաշտոնյայի խոսքով՝  ԱՄՆ-ն ավելի շատ հաջողություններ է տեսնում հարավում ռուսական ուժերի համար: ԱՄՆ-ն չի վիճարկում այն տեղեկությունները, որ Խերսոնը գրավվել է ռուսական ուժերի կողմից, բայց չունի որևէ ձև ինքնուրույն ստուգելու այդ պնդումները։

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն նաև մարտեր է տեսնում ուկրաինացիների և ռուսների միջև հարավում գտնվող Նիկոլայև քաղաքի մոտ։

Ըստ միևնույն աղբյուրի՝ ռուսները չեն գրավել հարավում գտնվող Մարիուպոլ քաղաքը,սակայն այնտեղ մարտերը շարունակվում են մարտերը։

  • Կիսվել: