ՌԴ-ում վթարի է ենթարկվել երեխաներ տեղափոխող ավտոբուսը
Կրասնոկամսկ քաղաքի մոտակայքում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, որում երեխաներ են եղել, կան տուժածներ, տեղեկացրել են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավտոբուսից բացի, վթարի են ենթարկվել գազել մակնիշի ավտոմեքենա, մեկ բեռնատար և ևս երեք մարդատար ավտոմեքենա: Նշվում է, որ ավտոբուսում եղել են սպորտային թիմի 10-11 տարեկան երեխաներ և երկու մեծահասակ: Նրանցից ոչ մեկը չի տուժել, հայտնել են գերատեսչությունից: Միևնույն ժամանակ, ըստ Առողջապահության նախարարության, տուժել է 9 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: