ՌԴ-ում վերգետնյա հետիոտնային անցում է փլուզվել. կան զոհեր
Համացանցում հայտնվել է ՌԴ Պերմի երկրամասում վերգետնյա հետիոտնային անցման փլուզման վայրից տեսանյութ, հայտնում է Ria.ru—ն։
Միջադեպը տեղի է ունեցել Պերմ-Եկատերինբուրգ Ռ-242 դաշնային մայրուղու վրա։ Ինքնաթափը չէր իջեցրել թափքը, ինչի հետևանքով այն հարվածել է անցմանը, որն էլ փլուզվել է: Փլատակների տակ է հայտնվել նաև հակառակ ուղղությամբ ընթացող «Գազելը»: Երկու վարորդներն էլ զոհվել են:
Մայրուղին այժմ փակ է: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:
Մայրուղին այժմ փակ է: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: