կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ում պատիժը կրող «օրենքով գող» Շակրո Մոլոդոյը ազատ կարձակվի

ՌԴ-ում պատիժը կրող «օրենքով գող» Շակրո Մոլոդոյը ազատ կարձակվի

ՌԴ-ում պատիժը կրող «օրենքով գող» Շակրո Մոլոդոյը (Զախարի Կալաշով) ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Կրասնոդարի Ուստ-Լաբինսկի շրջանի դատարանին:

Նշվում է, որ 70-ամյա Կալաշովը ազատ կարձակվի առողջական խնդիրների պատճառով նախատեսված ժամկետից շուտ: Որոշումը կայացվել է դռնփակ նիստում։

Թե երբ վերջինս ազատ կարձակվի դեռ անհայտ է:

  • Կիսվել: