ՌԴ-ում կորոնավիրուսը հաղթահարածների շրջանում ճաղատացում է նկատվում
Ռուսաստանում կորոնավիրուսը հաղթահարախ մարդիկ սկսել են գանգատվել ճաղատացումից. նրանց մոտ մազաթափություն է նկատվում: Այս մասին ՛՛Խոսում է Մոսկվան՛՛-ի հետ զրույցում ասել է բժիշկ-տրիխոլոգ Նատալյա Կորոտկովան։
Նրա ենթադրությամբ՝ կորոնավիրուսի հետեւանքով ճաղատացումն ու մազաթափությունը կարող են կապված լինել ոչ այնքան բուն վիրուսի, որքան դրան ուղեկցող ազդեցությունների հետ, որոնք ունեն հակակորոնավիրուսային թերապիայում կիրառվող դեղամիջոցները։
Ըստ բժշկուհու՝ մազաթափությունը կարող է կապված լինել նաև ուժեղ սթրեսի հետ, որը մարդիկ տանում են նույնիսկ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։