ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ «Ռուսաստանն այժմ պատերազմի մեջ է ամբողջ աշխարհի հետ»

ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ «Ռուսաստանն այժմ պատերազմի մեջ է ամբողջ աշխարհի հետ»

ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Միննեկաևը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքը, ասել է, որ այժմ ռուսական կողմի նպատակներից մեկն Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողություն հաստատելը և ևս մեկ ելք դեպի Մերձդնեստր ապահովելն է:

«Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը ևս մեկ ելք է դեպի Մերձդնեստր, որտեղ ևս կան ռուսալեզու բնակչության ճնշման փաստեր: Ըստ երևույթին, մենք այժմ պատերազմի մեջ ենք ամբողջ աշխարհի հետ, ինչպես որ Հայրենական մեծ պատերազմում էր: Ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը մեր դեմ էր: Հիմա էլ նույնն է՝ նրանք երբեք չեն սիրել Ռուսաստանը»,- հավելել է նա։

Միննեկաևն ընդգծել է, որ ցամաքային, ծովային և օդային տարածքում ռուսական բանակի տեխնիկական գերազանցությունն Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ակնհայտ է։

Մինեկաևը հավելել է, որ հատուկ գործողությունը պետք է «հաջողությամբ հասցնել իր տրամաբանական ավարտին»։ Նա նշել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կկատարվեն։

«Մենք չենք սկսել այս պատերազմը, բայց մենք այն կավարտենք»,- ասել է Միննեկաևը:

  • Կիսվել: