ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, թե երբ կավարտվի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում
Ախմատի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, ՊՆ գլխավոր ռազմաքաղաքական տնօրինության պետի տեղակալ Ապտի Ալաուդինովը չինական ռազմական թղթակից Լու Յուգուանի հետ զրույցում նշել է, թե երբ կավարտվի հատուկ ռազմական գործողությունը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ առաջիկա երկու-երեք ամսում այս ամենը ամբողջությամբ կավարտվի ոչ միայն Կուրսկի ուղղությամբ, այլև ողջ Ուկրաինայում»: