չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնում է ուկրաինական զորքերի 20 հարձակում հետ մղելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնում է ուկրաինական զորքերի 20 հարձակում հետ մղելու մասին

Ռուսաստանի ԶՈւ-ն հետ է մղել ուկրաինական զորքերի 20 հարձակում, Կիևը 910 զինվորի է կորցրել: Այս մասին ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում․

Այնտեղ, մասնավորապես, նշված է. «Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 567 ինքնաթիռ, 265 ուղղաթիռ, 10914 անօդաչու թռչող սարք, 450 զենիթահրթիռային համալիրներ, 14705 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1202 մարտական մեքենաներ, դաշտային հրետանու և ականանետերի 7795 հրանոթ, ինչպես նաև 17641 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»:

  • Կիսվել: