ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի, Սմոլենսկի, Լիպեցկի և Տուլայի մարզերի օդային տարածքներում ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ՌԴ ՊՆ-ն նշել է, որ դրանցից 28-ը խոցվել է Բրյանսկի, երկուսը՝ Սմոլենսկի և Լիպեցկի, ևս մեկը՝ Տուլայի մարզերի երկնքում։

Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: