հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է արևմտյան ռազմական տեխնիկայով բեռնված ուկրաինական ինքնաթիռ խոցելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է արևմտյան ռազմական տեխնիկայով բեռնված ուկրաինական ինքնաթիռ խոցելու մասին

Ռուսական հակաօդային պաշտպանությունը Օդեսայի շրջանում խոցել է ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որը բեռնված է եղել արեւմտյան ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակով: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը,  տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Օդեսայի շրջանի օդում խոցվել է ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որը Ուկրաինային արեւմտյան երկրների կողմից մատակարարված զենքի մեծ խմբաքանակ էր տանում՛՛:

Կոնաշենկովը հայտնել է նաեւ Լոզովայա եւ Վեսյոլայա բնակավայրերի օդում ուկրաինական երկու անօդաչու ոչնչացնելու մասին:

 

  • Կիսվել: