երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ Պետդուման քվեարկել է Լուգանսի և Դոնեցկի հանրապետությունների ճանաչման նախագծի օգտին

ՌԴ Պետդուման քվեարկել է Լուգանսի և Դոնեցկի հանրապետությունների ճանաչման նախագծի օգտին

Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին։

«Պատգամավորները կարծում են, որ  ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներ ապահովելու և հանրապետությունների բնակիչներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու, ինչպես նաև միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»,- ընդգծել է նա։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին նախօրեին հայտնել է Պետդումայում Կոմունիստական ​​կուսակցության խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, Ուկրաինայում իրավիճակը տագնապալի է, և Դումայում  ընդունվել է նախագահին ճանաչման հարցով դիմելու նախագծերից որևէ մեկը։  Զյուգանովի կարծիքով՝ ԼԺՀ և ԴԺՀ ճանաչումը կարող է լինել մեկ քայլ առաջ:

  • Կիսվել: