հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Երևանն ամեն ինչ անում է Արևմուտքին հաճոյանալու համար. ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ

Երևանն ամեն ինչ անում է Արևմուտքին հաճոյանալու համար. ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը: 

Մեկնաբանելով Երեւանի որոշումը՝ ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից՝ նա, մասնավորապես, նշել է. «Երեւանն ամեն ինչ անում է Արեւմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի խորհրդարանն անգամ պաշտոնական որոշում է ընդունել ԵՄ-ին անդամակցելու մասին»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին. «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»:

  • Կիսվել: