կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ Պետդումայի 15 պատգամավորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Վլադիմիր Պուտինի ուղերձի նախաշեմին

ՌԴ Պետդումայի 15 պատգամավորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Վլադիմիր Պուտինի ուղերձի նախաշեմին

Պետդումայի պատգամավորները երեկ՝ փետրվարի 14-ին, կորոնավիրուսի թեստ են հանձնել։ 370 պատգամավորներից 15-ի թեստը դրական է եղել։ Այս մասին Telegram-ում հայտնել է Կոմունիստական կուսակցության պատգամավոր Դենիս Պարֆյոնովը։

Թեստավորումն իրականացվում է փետրվարի 21-ին Դաշնային ժողովին նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի նախաշեմին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ելույթում շեշտը դրվելու է «ներկա իրավիճակի վրա»։ Փետրվարի 22-ին նախատեսված է անցկացնել Դաշնության խորհրդի նիստը եւ Պետդումայի արտահերթ նիստը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

  • Կիսվել: