ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՌԴ Օրյոլի մարզում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմը զոհվել է

ՌԴ Օրյոլի մարզում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմը զոհվել է

Օրյոլի մարզում պլանային թռիչքի կատարման ժամանակ կործանվել է Մի-8 ուղղաթիռը, անձնակազմը զոհվել է, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի ռազմական օկրուգի մամուլի ծառայության աղբյուրին։

«Ուղղաթիռն ընկել է անմարդաբնակ տեղանքում։ Գետնի վրա ավերածություններ չկան։ Անձնակազմը զոհվել է։ Ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը Telegram-ում գրել է, որ Ուրիցկի շրջանի տարածքում ԱԻՆ-ը և իրավապահ մարմիններն օպերատիվ գործողություններ են իրականացնում, բնակիչների համար սպառնալիքներ չկան։

 

Նա տեղի բնակիչներին կոչ է արել չհրապարակել լուսանկարներ և տեսանյութեր դեպքի վայրից։

  • Կիսվել: