ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ Օրենբուրգի մարզում ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով

ՌԴ Օրենբուրգի մարզում ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով

Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում ջրհեղեղի վտանգ առաջացրած հեղեղումների պատճառով տարհանվել է 4208 մարդ: Դրա մասին հայտնել են շրջվարչակազմի մամուլի ծառայությունից։

Հեղեղումները հասել են գագաթնակետին: Մի շարք տարածքներում, հատկապես Օրսկում իրավիճակն ավելի է բարդացել ամբարտակի ճեղքման պատճառով։

Նահանգապետ Դենիս Պասլերը հայտնել է, որ  մարդիկ ապահով են, տարհանվածներն ապահովված են սննդով և ջերմությամբ։ Նա նշել է, որ մասնագետները շարունակում են պարզել տեխնիկական հարցերը:

Մարզի ղեկավարության տվյալներով՝ Օրենբուրգի մարզում տեղակայման համար պատրաստվել են 495 ժամանակավոր տեղավորման կենտրոններ՝ 82 հազար 325 մարդու համար, որից 8275 քնատեղ  ջրհեղեղից ազատ գոտում է:

Մարզի 31 մունիցիպալիտետներում ջրհեղեղի ժամանակ տրանսպորտային միջոցների երթեւեկության համար փակվել են 47 կամուրջային կառույց և ավտոճանապարհների 106 հատված, որտեղ հալոցքային ջրերը հեղեղել են ճանապարհիը:

Մատակարարող ընկերություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, ակտիվորեն իրականացվում են բնակեցված տարածքների հոսանքի միացումներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև անջատումներ:

Հեղեղումից առաջացած լարված իրավիճակի պատճառով Օրենբուրգի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։

  • Կիսվել: