շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ նախահգահը ստորագրել է նախկին նախագահի անձեռնմխելիությունը երաշխավորող օրենք

ՌԴ նախահգահը ստորագրել է նախկին նախագահի անձեռնմխելիությունը երաշխավորող օրենք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահին և նրա ընտանիքին երաշխիքների ընդլայնման օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկագրի կայքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ օրենքի՝ երկրի նախկին ղեկավարը ստանում է անձեռնմխելիություն. նրան չեն կարող ներգրավել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորել, ձերբակալել, հարցաքննել, հետախուզության ենթարկել:

Նշվում է նաև, որ նախագծի հեղինակներն են պատգամավոր Պավել Կրաշեննիկովը և սենատոր Անդրեյ Կլիշասը:

  • Կիսվել: