հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ նախագահը մտահոգություն է հայտնել Գազայում մարդկային զոհերի և հումանիտար աղետի կապակցությամբ

ՌԴ նախագահը մտահոգություն է հայտնել Գազայում մարդկային զոհերի և հումանիտար աղետի կապակցությամբ

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար աղետ է, որը խորը մտահոգություն է առաջացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Հազարավոր մարդկանց մահը, խաղաղ բնակչության զանգվածային արտաքսումը և Գազայի հատվածում բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն են առաջացնում»,-ասել Է Պուտինը պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում: Պուտինը նաև սարսափելի է համարել մեծ թվով երեխաների մահվան դեպքերը:

Նա ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը տապալելու մեջ:

  • Կիսվել: